2010Թ.-ԻՆ ՌԴ-ԻՑ ԿԱՊԻՏԱԼԻ ԱՐՏԱՀՈՍՔԸ ԿԱԶՄԵԼ Է 25-30 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ
ՌԴ ԿԲ-ի փոխնախագահ Ալեկսեյ Ուլյուկաեվը լրագրողներին հայտնել է, որ 2010թ.-ին Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կարող է կազմել 25-30 միլիարդ դոլար: Նշենք, որ 2010թ.-ի առաջին 11 ամիսների տվյալներով ՌԴ-ից կապիտալի արտահոսքը կազմել էր 27-28 միլիարդ դոլար:
Ավելի վաղ ՌԴ-ի ԿԲ-ն կանխատեսել էր Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կլինի 22 միլիարդ դոլարի շրջանակներում: ՌԴ Տնտեսական զարգացման փոխնախարար Անդրեյ Կլեպաչը նշել էր, որ այն չի գերազանցի 25 միլիարդ դոլար:
ՌԴ-ի ԿԲ-ի փոխնախագահը գտնում է, որ 2011թ.-ին իրենք կարող են գնաճը պահել 6-7%-ի սահմաններում: