S&P – ԵՎՐԱԳՈՏՈՒ ԵՐԵՔ ԵՐԿՐՆԵՐ ՈՒՆԵՆ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՑԱԾՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇ
Միջազգային վարկանիշային Standard&Poor”s գործակալությունը վերանայել է նաև Իսպանիայի երկարաժամկետ սուվերեն վարկային վարկանիշը և «AA+» մակարդակից իջեցրել այն «AA» մակարդակ` միևնույն ժամանակ ներկայացնելով վատատեսական կանխատեսում: Գործակալության վերլուծաբանների գնահատմամբ` Իսպանիայի տնտեսությունը դեռևս գտնվում է ճգնաժամային իրավիճակում և բնութագրվում է անկայուն միտումներով:
Հիշենցնեք, որ մինչ այս S&P գործակալությունը իջեցրել էր նաև Հունաստանի և Պորտուգալիայի վարկային վարկանիշները, ընդ որում Հունաստանի վարկանիշը նվազեցվել էր մինչև նվազագույն մակարդակը («junk», ցածր անգամ «BBB-» մակարդակից):
Պորտուգալիայի սուվերեն վարկային վարկանիշը սահմանվել է «A-» մակարդակում: