SABMILLER-Ն ԻՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ
Գարեջուր արտադրող աշխարհի երկրորդ խոշորագույն ընկերությունը` SABMiller Plc-ն, որը տնօրինում է Pilsner Urquell և Miller Genuine Draft ապրանքային նշանները, հրապարակել է 2009 թվականի առաջին կիսամյակի իր գործունեության արդյունքները, որոնք զգալիորեն գերազանցում են վերլուծաբանների կանխատեսումները:
Հաշվետու ամիսների ընթացքում ընկերության զուտ շահույթը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 1.7%-ով և կազմել 2.19 մլրդ դոլար, այն դեպքում, երբ վերլուծաբանները հաշվետու ամիսների համար կանխատեսել էին 2.13 մլրդ դոլար զուտ շահույթ:
Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու ամիսների ընթացքում ընկերության հասույթը կրճատվել է 6%-ով և կազմել 13.4 մլրդ դոլար: