
ԿԱՆԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ 12% ԱՃ
Անհատական համակարգիչների վաճառքի ծավալներն այս տարվա ընթացքում կգրանցեն աճ: Խորհրդատվական և հետազոտական Gartner ընկերության կանխատեսումների համաձայն ընթացիկ տարվա արդյունքներով անհատական համակարգիչների վաճառքի ծավալները կաճեն շուրջ 12,2%-ով` կազմելով ավելի քան 245 մլրդ դոլար, ընդ որում համակարգիչների շուկայի աճն առավելապես պայմանավորված կլինի սպառողների շրջանում նոթբուքների պահանջարկի աճով:
Այսպես, եթե 2009 թվականի արդյունքներով նոթբուքների վաճառքի ծավալները կազմել են անհատական համակարգիչների վաճառքի համախառն ծավալի 55%-ը, ապա, ըստ կանխատեսումների, 2012 թվականին այս ցուցանիշը կսահմանվի 70% մակարդակում: