SIEMENS-Ի ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 24%-ՈՎ
Գերմանական Siemens AG ընկերությունը հրապարակել է 2009-2010 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի իր գործունեության հաշվետվությունը: Ընկերության ներկայացրած տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում, որն ավարտվել է 2009 թվականի դեկտեմբերի 31-ին, ընկերության զուտ շահույթն աճել է 24%-ով և կազմել 1 մլրդ 531 մլն եվրո:
Հասույթն այս նույն ժամանակահատվածում կրճատվել է 12%-ով և կազմել 17 մլրդ 352 մլն եվրո:
Հրապարակած ֆինանսական հաշվետվության մեջ նշվում է նաև, որ ընթացիկ ֆինանսական տարվա առաջին եռամսյակում ընկերության արտադրատեսակների գծով ներկայացված պատվերների ընդհանուր ծավալը կրճատվել է 15%-ով: