
SIEMENS-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ
Siemens AG-ի շահույթը 2010թ.-ին աճել է 17%-ով և կազմել 1.79 միլիարդ եվրո: Աճը հիմնականում պայմանավորված է եղել զարգացող երկրների շուկաներում ընկերության վաճառքի ծավալների արագ աճով:
Հիշեցնենք, որ վերլուծաբանները կանխատեսում էին, որ ընկերության շահույթը կկազմի 1.47 միլիարդ եվրո:
Հատկանշական է, որ Siemens-ը և գերմանական մյուս արդյունաբերական հսկաները իրենց շահույթի և հասույթի ավելացումը արձանագրում են հիմնականում զարգացող երկրներում բարձրորակ արտադրական սարքավորումների, մեքենաների, մեքենաշինական արտադրանքի պահանջարկի ավելացման շնորհիվ:
Ընկերության պատվերների քանակը Հնդկաստանում աճել է 160%-ով, իսկ Չինաստանում`49%-ով: