29/07/2010 15:45
ԳԵՐՄԱՆԱԿԱՆ SIEMENS ԱՊԱՀՈՎԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ 9% ԱՃ
2009-2010 ֆինանսական տարվա արդյունքներով գերմանական Siemens ընկերությունը գրանցել է զուտ շահույթի աճ: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 9%-ով և կազմել 1.44 մլրդ եվրո: Այս նույն ժամանակահատվածում ընկերության հասույթն աճել է 4%-ով և կազմել 19,17 մլրդ եվրո, իսկ ընկերության ստացած պատվերի համախառն ծավալն աճել է 22%-ով և կազմել 20,9 մլրդ եվրո:
Նշենք, որ այս երեք ամիսներին Siemens ընկերությանը հաջողվել է ապահովել հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ առավելապես շնորհիվ համաշխարհային շուկայում ընկերության արտադրանքի նկատմամբ պահանջարկի աճի: Ընկերության ֆինանսական ցուցանիշների բարելավման վրա զգալի դրական ազդեցություն է ունեցել նաև եվրոյի փոխարժեքի անկումը:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
