ՍԻՆԳԱՊՈՒՐԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՃԳՆԱԺԱՄԻՑ. ԱՌԱՋԻՆ ԵՌՄԱՍՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀՆԱ-Ն ԱՃԵԼ Է 32,1%-ՈՎ
2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Սինգապուրի ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով գրանցել է 32,1% աճ, որն ուղեկցվել է երկրում արդյունաբերական արտադրանքի ծավալների 39% աճով:
Այսպիսով, Սինգապուրն ասիական երկրների շարքում առաջինն է, որ հայտարարում է ճգնաժամից դուրս գալու մասին: Քաղաք-պետության կառավարությունը արդեն վերանալել է իր կանխատեսումները, որոնց համաձայն 2010 թվականի արդյունքներով Սինգապուրի ՀՆԱ-ն կաճի 7-9%-ի սահմաններում:
Նշենք, որ մինչ այս կանխատեսվում է ՀՆԱ-ի աճ` 4,5-6,5% սահմաններում: