20/07/2010 09:40
SKODA-Ի ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 15%-ՈՎ
2010 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածում Skoda Auto ընկերությունը համաշխարհային ավտոշուկայում իրացրել է 378,747 հազար ավտոմեքենա: Այս ցուցանիշը 15%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան արդյունքը: Skoda ընկերության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն` միայն հունիս ամսվա ընթացքում ընկերությունն իրացրել է 71,320 ավտոմեքենա: Նախորդ տարվա հունիս ամսվա համեմատությամբ այս տարվա հունիսին ընկերության արտադրության ավտոմեքենաների վաճառքի ծավալներն աճել են 8,3%-ով:
Ընկերության հայտարարության համաձայն` այս տարվա առաջին վեց ամիսներին ընկերության վաճառքի ծավալներն աճն առավելապես պայմանավորված է Չինաստանում Skoda ավտոմեքենաների նկատմամբ պահանջարկի շարունակական աճով: Մասնաորապես, միայն հունիսին Չինաստանում Skoda-ի վաճառքի ծավալներն աճել են 51%-ով: Այս նույն ժամանակահատվածում եվրոպական շուկայում ընկերության վաճառքի ծավալներն աճել են 48,2%-ով:
Նշենք նաև, որ միայն Չեխիայում ընկերության վաճառքի ծավալները հունիսին աճել են 16,6%-ով: Հաշվետու ամսվա ընթացքում Չեխիայում վաճառվել է 5,743 հազար Skoda ավտոմեքենա:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
