ՖՐԱՆՍԻԱԿԱՆ SOCIETE GENERALE ԲԱՆԿՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է 1 ՄԼՐԴ ԵՎՐՈ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹ
Ֆրանսիական Societe Generale բանկն ամփոփել է 2010 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները և հրապարակել բանկի եռամսյակային ֆինանսական հաշվետվությունը: Ներկայացված տվյալների համաձայն հաշվետու եռամսյակի արդյունքներով բանկն ապահովել է զուտ շահույթ` 1,06 մլրդ եվրո մակարդակում: Նշենք, որ 2009 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ֆրանսիական այս բանկը կրել էր 278 մլն եվրո զուտ վնաս:
2010 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում Societe Generale բանկի հասույթն աճել է 33,9%-ով և կազմել 6,58 մլրդ եվրո:
Societe Generale բանկը հիմնադրվել է 1864 թվականին: Ներկայումս բանկն առաջատար է ակտիվների կառավարման և ֆինանսական տարբեր ծառայությունների մատուցման ոլորտներում: