
SONY ERICSSON-Ը ԵՌԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՈՎ
Sony Ericsson Mobile Communications AB (Sony Ericsson) ընկերությունը, որը հանդիսանում է ճապոնական Sony Corp. և շվեդական Ericsson AB ընկերությունների համատեղ ձեռնարկությունը, հրապարակել է 2010 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ներկայացված տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում ընկերության զուտ շահույթը կազմել է 21 մլն եվրո: Նշենք, որ 2009 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում ընկերությունը կրել էր 293 մլն եվրոյի վնաս:
Հաշվետու եռամսյակում Sony Ericsson-ի վաճառքի ծավալները կրճատվել են 19%-ով և կազմել 1,4 մլրդ եվրո: