
2010Թ.-Ը SONY ERICSSON-Ն ԱՄՓՈՓԵԼ Է 90 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ ՇԱՀՈՒՅԹՈՎ
Բջջային հեռախոսների արտադրությամբ համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը` ճապոնա-շվեդական Sony Ericsson-ը, 2010թ.-ն ամփոփել է 90 միլիոն եվրո շահույթով: Նշենք, որ 2009թ.-ին ընկերությունը կրել էր 836 միլիոն եվրո վնաս:
Հրապարակած հաշվետվության համաձայն, 2010թ.-ին ընկերության վաճառքի ծավալները նվազել են 24.5%-ով և կազմել 43.1 միլիոն միավոր: Նույն ժամանակահատվածում ընկերության հասույթը նվազել է 7.3%-ով և կազմել 6.79 միլիարդ եվրո:
Նշենք նաև, որ 2010թ.-ին Sony Ericsson-ը ավարտեց ընկերության վերակառուցման ծրագիրը և աշխատանքից հեռացրեց 4 հազար աշխատակցի: Այս ամենի շնորհիվ գործառնական ծախսերը նվազեցին 880 միլիոն եվրոյով: