ՋՈՐՋ ՍՈՐՈՍ – ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԿՄՆԱ ԵՄ ԿԱԶՄՈՒՄ, ԵԹԵ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱ ԵՄ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻՑ
Հունսատանը կարող է մնալ Եվրամիության կազմում, եթե այս ֆինանսատնտեսական միության անդամ մյուս երկրները համապատասխան ֆինանսական աջակցություն ցույց տան Հունաստանի կառավարությանը: Նման հայտարարությամբ է հանդես եկել ամերիկացի հայտնի տնտեսագետ Ջորջ Սորոսը` նշելով, որ Հունաստանի կառավարությունն ամեն կերպ փորձելու է պահպանել իր դիրքերը ԵՄ կազմում և շարունակել օգտվել Եվրոպական կենտրոնական բանկի ընձեռնած հնարավորություններից:
Սորոսի խոսքերով` Հունաստանն առավել կարևորում է իր սեփական պետական պարտատոմսերը` որպես Եվրոպական կենտրոնական բանկում գրավ դնելու գործիք օգտագործել հնարավորությունը:
Նշենք, որ Հունաստանը պարտավորվել է միջոցառումներ ձեռնարկել պետական բյուջեի պակասուրդի կրճատման ուղղությամբ, իսկ Եվրամիության անդամ երկրներն, իրենց հերթին, խոստացել են ֆինանսական առակցություն ցույց տալ:
Ջորջ Սորոսն իր այս հայտարարությամբ փոխել է համաշխարհային ֆինանսական շուկայում վերջին ժամանակներս ձևավորված բացասական սպասումները` Հունաստանի հնարավոր սննկացման լուրերով պայմանավորված: