ՋՈՐՋ ՍՈՐՈՍ – ԵՎՐՈՊԱՅԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՃԳՆԱԺԱՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
Եվրոպայում «հունական» ճգնաժամի հետագա տարածումը կանխելու նպատակով Եվրամիությանն անհրաժեշտ է մշակել այս ճգնաժամի դեմ պայքարի «նոր ծրագիր»: Նման կարծիք է հայտնել ամերիկացի միլիարդատեր և հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը: Ըստ նրա` Հունաստանն արդեն անխուսափելիորեն «գնում է» դեպի դեֆոլտ, սակայն նման զարգացումը չպետք է Եվրոպայի համար լինի «անսպասելի»: «Հունական դԵֆոլտի հետագա տարածման դեմ պետք է պայքարել համապետական միջոցներով և անհրաժեշտության դեպքում առաջացած խնդիրները պետք է լուծել ԵՄ ամբողջական ու համակարգային գործիքներով», – նշել է Ջորջ Սորոսը:
Նշենք, որ նախորդ շաբաթվա արդյունքներով Իտալիայի պետական պարտատոսմերի շահութաբերությունը կտրուկ աճել է և հատել 6%-ի սահմանագիծը: Ներդրողներն ու վերլուծաբանները ներկայումս մտահոգված են ստեղծված իրավիճակով: Լինելով ԵՄ-ի խոշորագույն երկրներից մեկը՝ Իտալիան` իր «խոցելի» տնտեսությամբ, կարող է դառնալ եվրոպական «պարտքային» ճգնաժամի հերթական «զոհը»: Այս դեպքում արդեն եվրոպական խնդիրները կարող են դուրս գալ Եվրագոտւ սահմաններից՝ «վտանգելով» եվրոյի գոյությունը: