ՋՈՐՋ ՍՈՐՈՍԻՆ ԱՌԱՎԵԼ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ ԵՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՈՍԿԻՆ
Ամերիկացի հայտնի ֆինանսիստ և Soros Fund Management ներդրումային ընկերության սեփականատեր Ջորջ Սորոսը վերջին ժամանակահատվածում ակտիվ ներդրումային ծրագրեր է իրականացնում` առավել մեծ հետաքրքրվածություն ցուցաբերելով ոսկու և ինտերնետային ընկերությունների նկատմամբ:
Այսպես, 2009 թվականի չորրորդ եռամսյակում Սորոսը շուրջ 4 անգամ մեծացրել է իր մասնակցությունը Yahoo ընկերության բաժնետիրական կապիտալում, ինչպես նաև ներդրումային տարբեր ծրագրեր է իրականացրել ոսկու և արտարժույթի շուկաներում:
Հատկանշական է, որ Ջորջ Սորոսին պատկանող Soros Fund Management ներդրուկային ընկերությունն այն եզակի ֆինանսական կազմակերպություններից է, որին հաջողվել է անգամ ճգնաժամի պայմաններում 2008 և 2009 թվականներն ամփոփել շահույթով:
Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ` Սորոսը նախընտրում է կատարել դիվերսիֆիկացված ներդրումներ, և այժմ նրան են պատկանում նաև Yahoo ընկերության հիմնական մրցակիցներ` Google և Microsoft ընկերությունների բաժնետոմսերի մի մասը: