06/12/2010 16:18
S&P ԿԱՐՈՂ Է ԻՋԵՑՆԵԼ ՊՈՐՏՈՒԳԱԼԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ
Standard & Poor”s միջազգային վարկանիշային գործակալությունը տեղադրել է պորտուգալական հինգ բանկերի վարկային վարկանիշները CreditWatch-ի ցանկում` չբացառելով իջեցման հավանականությունը: Այդ ցուցակում հայտնվել են հետևյալ բանկերը` Banco Santander Totta S.A., Caixa Geral de Depositos S.A., Banco Espirito Santo S.A., Banco BPI S.A. և Banco Comercial Portugues:
Վարկանիշային գործակալության տարածած մամլո հաղորդագրության մեջ ասվում է,որ այս վարկանիշային գործողությունները կապված են նոյեմբերի 30-ին Պորտուգալիային երկարաժամկետ վարկանիշային ցուցակի A խմբի վերանայման ենթակա երկրների ցանկում ներառելու հետ:
S&P ենթադրում է, որ Պորտուգալիայի ֆինանսական վիճակը ճնշում է գործադրում երկրում վարկային կազմակերպությունների գործունեության վրա և կարող է վտանգել նրանց վարկունակությունը:
Գործակալությունը չի բացառում,որ խորհրդարանի կողմից հավանության արժանացած ծախսերի կրճատման հավակնոտ ծրագիրը 2011թ.-ին կարող է բերել տնտեսական անկման:
Նոյեմբերին Պորտուգալիայի խորհրդարանը հաստատեց 2011թ.-ի բյուջեի նախագիծը: Բյուջեի պակասուրդը կազմում է ՀՆԱ-ի 4.6% :2010թ.-ի այն կազմել է ՀՆԱ-ի 7.3%: Հաստատված բյուջեն ենթադրում է ծախսերի կրճատում 3 միլիարդ եվրոյի և եկամուտների ավելացում 1.5 եվրոյի չափով`բարձրացվող հարկերի հաշվին:
29/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.18
+0.13
Եվրո (EUR)
428.71
+0.37
Ռուբլի (RUR)
5.1754
-0.0043
Լարի (GEL)
138.15
+0.32
Արծաթ
864.36
-37.85
17:17 29/05/26
