S&P-Ն ԴՈՒԲԱՅԻ 6 ԽՈՇՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼ Է ՆՎԱԶԱԳՈՒՅՆ «BBB-» ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ
Standard & Poor”s վարկանիշային գործակալությունը Դուբայի Էմիրությանը պատկանող վեց խոշոր ընկերությունների վարկանիշները նվազեցրել է մինչև ամենացածր «BBB-»մակարդակը: Այս ընկերությունների շարքում է աշխարհի խոշոր նավահանգստային DP World ընկերությունը:
S&P-ն կրճատել է նաև Դուբայի չորս բանկերի վարկանիշները` մեկնաբանելով իր որոշումը վերջին մեկ շաբաթվա ընթացքում Դուբայի կառավարության գործողություններով և Dubai World պետական ընկերության կուտակած պարտքերով: Ինչպես նշվում է վարկանիշային գործակալության տարածած հաղորդագրության մեջ` գործակալությունը կշարունակի հետևել Դուբայի խոշոր բանկերի գործունեությանը և չի բացառվում, որ առաջիկայում այս բանկերի վարկանիշները նորից կիջեցվեն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Դուբայի կառավարությունը հայտարարել էր, որ մտադիր է խնդրել Dubai World պետական ներդրումային ընկերության վարկատուներին հետաձգել պարտքերի մարման ժամկետը կես տարով, ինչը առաջացրեց զգալի տատանումներ աշխարհի խոշոր ֆոդային բորսաներում: