ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ
Իսպանիայում գործազրկության մակարդակը հասել է վերջին ավելի քան 10 տարիների ընթացքում իր առավելագույն ցուցանիշին: Իսպանիայի ազգային վիճակագրական բյուրոյի տվյալների համաձայն 2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Իսպանիայում գործազրկության մակարդակն աճել է շուրջ 1,22 տոկոսային կետով` կազմելով 20,05%: Մարտ ամսվա վերջի դրությամբ Իսպանիայում հաշվառվել է 4 մլն 612 հազար 700 գործազուրկ:
Նշենք, որ Իսպանիայի տնտեսությունը, որը տարիներ շարունակ ապահովել է կայուն և շարունակական տնտեսական աճ, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված ներկայումս հայտնվել է խորը անկման մեջ: 2009 թվականի արդյունքներով Իսպանիայի ՀՆԱ-ն կրճատվել է այս երկրի համար ռեկորդային` 3,6%-ով: