Աշխարհ

USD BUY - 392.50+0.50 USD SELL - 396.00+0.00
EUR BUY - 415.00+4.00 EUR SELL - 422.00+6.00
OIL:  BRENT - 70.77-0.55 WTI - 67.63-0.75
COMEX:  GOLD - 2919.50+0.71 SILVER - 32.56+1.15
COMEX:  PLATINUM - 972.50+0.39
LME:  ALUMINIUM - 2616.50+0.21 COPPER - 9343.00-0.81
LME:  NICKEL - 15983.00+0.57 TIN - 31579.00+0.01
LME:  LEAD - 2009.50+0.85 ZINC - 2810.50-1.14
FOREX:  USD/JPY - 149.81+0.54 EUR/GBP - 1.0619+1.40
FOREX:  EUR/USD - 1.0619+1.40 GBP/USD - 1.2787+0.84
STOCKS RUS:  RTSI - 1144.79+0.00
STOCKS US: DOW JONES - 42520.99-1.55 NASDAQ - 18285.16-0.35
STOCKS US: S&P 500 - 5778.15-1.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 37418.24+0.23 TOPIX - 2718.21+0.30
STOCKS CHINA:  HANG SENG - 23594.21+2.84 SSEC - 3341.96+0.53
STOCKS EUR:  FTSE100 - 8759.00-1.27 CAC40 - 8047.92-1.85
STOCKS EUR:  DAX - 22326.81-3.54
05/03/2025  CBA:  USD - 394.30+0.44 GBP - 505.89+4.82
05/03/2025  CBA:  EURO - 421.78+7.83
05/03/2025  CBA:  GOLD - 36838.00+360.00 SILVER - 404.46+5.26
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՈՒՆԱՍՏԱՆԻՑ ՏԵՂԱՓՈՓՎԵՑԻՆ ԻՍՊԱՆԻԱ
11/06/2010 15:57
Կիսվել

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՈՒՆԱՍՏԱՆԻՑ ՏԵՂԱՓՈՓՎԵՑԻՆ ԻՍՊԱՆԻԱ

Իսպանիան կարող է հետևել Հունաստանի օրինակին և իր բյուջետային խնդիրները լուծելու նպատակով ֆինանսական աջակցություն խնդրել Եվրամիությունից: Գերմանական լրատվամիջոցների հաղորդմամբ` Եվրամիությունը պատրաստվում է տարածաշրջանում ֆինանսական կայունություն ապահովելու նպատակով վերջերս ստեղծված հիմնադրամից ֆինանսական միջոցներ հատկացնել Իսպանիայի կառավարությանը: Վերլուծաբանները կանխատեսում են, որ առաջիկա ամիսներին Իսպանիայի բյուջետային խնդիրները կարող են լուրջ խնդիրներ ստեղծել Եվրամիության համար: 

Հիշեցնենք, որ այս շաբաթ Եվրագոտու անդամ 16 երկրների ֆինանսների նախարարները վերջնական համաձայնության էին եկել պարտքային խնդիրների առջև հայտնված երկրներին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմների շուրջ: Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի ստեղծման վերաբերյալ մինչ այս ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա Եվրագոտու 16 երկրների ներկայացուցիչները հստակեցրել էին հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները և ազգային տնտեսությունների դերը այս գործընթացներում:

 
Հիմնադրամը կստեղծվի 3 տարի ժամկետով` որպես առանձին իրավաբանական անձ, որտեղ որպես բաժնետերեր հանդես կգան Եվրագոտու 16 երկրները` Եվոպական կենտրոնական բանկում իրենց ունեցած մասնաբաժիններին համամասնորեն: Հիմնադրամի ֆինանսական միջոցների ընդհանուր ծավալը կկազմի 750 մլրդ եվրո:
AMP
05/03/2025
դրամ
Դոլար (USD)
394.30
+0.44
Եվրո (EUR)
421.78
+7.83
Ռուբլի (RUR)
4.40
-0.01
Լարի (GEL)
141.53
+0.36
36838.00
+360.00
Արծաթ
404.46
+5.26