
2009Թ.-ԻՆ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ 6,2% ԱՆԿՈՒՄ
2009 թվականի արդյունքներով նախորդ տարվա համեմատությամբ Իսպանիայում գրանցվել է անշարժ գույքի գների անկում 6,2%-ով: Ինչպես նշվում է Իսպանիայի Անշարժ գույքի նախարարության հրապարակած հաղորդագրության մեջ` 2008 թվականին անշարժ գույքի գները կրճատվել են 2,8%-ով:
Նշենք, որ 2009 թվականի չորրորդ եռամսյակում երրորդ եռամսյակի համեմատությամբ Իսպանիայի անշարժ գույքի շուկայում գրանցվել է գների 0,5% անկում:
Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն 2010 թվականին անշարժ գույքի շուկայում կգրանցվի գների աճ` 7,3%-ով: