17/06/2010 11:23
ԻՍՊԱՆԻԱՅԻ ՊԱՐՏՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՊԱՏՃԱՌ ԴԱՐՁԱՆ ԵՎՐՈՅԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ԱՆԿՄԱՆ
Եվրամիության անդամ մի շարք երկրների պարտքային խնդիրները հաջորդաբար պատճառ են դառնում եվրոյի փոխարժեքի անկման: Այս անգամ էլ Իսպանիայի պետական բյուջեի պակասուրդի և պարտքային խնդիրների շուրջ ծավալվող խոսակցությունների պայմաններում եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ կրկին գրանցեց զգալի անկում: Ներդրողների շրջանում առավել բացասական արձագանքով ընդուվեց այն փաստը, որ իսպանական բանկերն ներկայումս ունեն իրացվելիության բավականին լուրջ խնդիրներ և արդեն իսկ ներգրավվել են վերջին ավելի քան 10 տարիների համար ռեկորդային ծավալների հասնող վարկային միջոցներ:
Եվրոպական կենտրոնական բանկի կողմից միայն մայիս ամսվա ընթացքում իսպանական բանկերին տրամադրվել է 85,6 մլրդ եվրո ընդհանուր ծավալով վարկային միջոցներ: Նշենք նաև, որ միջազգային վարկային շուկաները իսպանական բանկերի համար ներկայումս ուղղակիորեն անհասանելի են:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
