
ԻՍՊԱՆԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏ «ՆԵՐԱՐԿԵԼ» ՄԻ ՔԱՆԻ ՄԻԼԻԱՐԴ ԵՎՐՈ
Իսպանիայի իշխանությունները երկրի բանկային համակարգը կայունացնելու համար նախատեսում են իրականացնել ֆինանսական ներարկումներ: Որպես առաջին քայլ նախատեսվում է իրականացնել 3 միլիարդ եվրո արժողությամբ պարտատոմսերի թողարկում:
Այս ծրագրի շրջանակներում, ընդհանուր առմամբ, թողարկվող պարտատոմսերի ընդհանուր արժեքը կարող է հասնել 30 միլիարդ եվրոյի:
Նախատեսվում է նաև տեղական ոչ մեծ խնայողական բանկերի գործունեության առավել խսիտ կարգավորում` երկրի բանկային օրենսդրությանը համապատասխան:
2010թ.-ին Իսպանիայի կառավարությունը ստիպված էր բանկերի քանակը կրճատել` 45-ից հասցնելով 17-ի: