30/04/2011 12:04
ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԵԼ Է ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ
2011 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Իսպանիայում գործազրության մակարդակը սահմանել է նոր ռեկորդ: Այսպես, պաշտոնական վիճակագրության համաձայն, ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների արդյունքներով Իսպանիայում գործազրկության մակարդակը կազմել է 21.29%: Ցուցանիշն ամենաբարձրն է` 1997 թվականից ի վեր: Նշենք, որ 2010 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով գործազրկության մակարդակն Իսպանիայում կազմել էր 20.3%:
Միևնույն ժամանակ, Իսպանիայում ռեկորդ է սահմանվել նաև գնաճի տեսանկյունից: 2011 թվականի ապրիլ ամսին, տարեկան կտրվածքով, գրանցվել է 3.5% գնաճ, որն այս երկրում գների աճի ամենաբարձր մակարդակն է` «ճգնաժամային» 2008 թվականի հոկտեմբերից ի վեր:
Երկրում ստեղծված ոչ բարենպաստ տնտեսական իրավիճակով պայմանավորված` Իսպանիայի կառավարությունը մտադիր է պետական բյուջեի ծախսերը կրճատելու և տնտեսությանը որոշակի ազդակ հաղորդելու նպատակով բարձրացնել կենսաթոշակային տարիքը` 65-ից մինչև 67-ը:
2010 թվականի արդյունքներով Իսպանիայի բյուջեի պակասուրդը կազմել էր երկրի ՀՆԱ-ի 9.2%-ը: Այս տարվա ընթացքում երկրի կառավարությունը նախատեսում է ցուցանիշը կրճատել մինչև 6% մակարդակը:
10/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.88
-0.29
Եվրո (EUR)
422.81
+0.69
Ռուբլի (RUR)
4.4354
-0.0171
Լարի (GEL)
139.71
-0.02
Արծաթ
756.62
+29.84
10:50 11/08/26
10:30 11/08/26
