ՇԱՔԱՐԻ ԳԻՆԸ ԿԱՐՈՂ Է ԿՏՐՈՒԿ ԲԱՐՁՐԱՆԱԼ
Այս տարի Բրազիլիայում շաքարի բերքը «չի արդարացրել» սպասումները: Վերջինս հիմնականում պայմանավորված է եղանակային անբարենպաստ պայմաններով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բրազիլիան հանդիսանում է շաքարի աշխարհի խոշորագույն արտահանողներից մեկը` վերլուծաբանները կանխատեսում են, որ այս տարի շաքարի բերքը 1 մլն տոննայով պակաս կլինի անցյալ տարվա նույն ցուցանիշից: Նշենք, որ 2010 թվականի արդյունքներով Բրազիլիայում շաքարի բերքը կազմել էր 33,5 մլն տոննա:
Վերլուծաբանները սպասում են շաքարի գնի բարձրացում` շուրջ 36 տոկոսով: