ՇԱՔԱՐԻ ԳՆԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ ՎԵՐՋԻՆ 20 ՏԱՐԻՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ
Շաքարի գները հասել են վերջին 20 տարիների իրենց առավելագույն մակարդակին, որը պայմանավորված է համաշխարհային շուկայում շաքարի պաշարների հնարավոր կրճատման սպասումներով: Լոնդոնի ապրանքահումքային բորսայում շաքարի մարտ ամսվա ֆյուչերսների գինն աճել է 1.5%-ով և կազմել 694 դոլար մեկ տոննայի դիմաց, իսկ Նյու-Յորքի ICE բորսայում շաքարի գներն աճել են 1.8%-ով:
Շաքարի Միջազգային Կազմակերպության (International Sugar Organization) կանխատեսումների համաձայն 2010 թվականի առաջին կիսամյակում աշխարհը կկանգնի այսպես կոչված «շաքարի ճգնաժամի» առջև, և շաքարի պակասուրդն արդեն հաջորդ տարի կարող է հասնել 3-4 մլն տոննայի: