SWATCH-Ը ԼԱՎԱՏԵՍՈՐԵՆ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՆԴԵՊ
Ժամացույցների արտադրությամբ համաշխարհային առաջատար Swatch Group ընկերությունը լավատեսորեն է տրամադրված ապագայի հանդեպ և վստահ է, որ 2010 թվականին ընկերությանը կհաջողվի ապահովել վաճառքի ծավալների սահմանափակ աճ:
Նշենք, որ Swatch-ի վաճառքի համախառն ծավալները 2009 թվականին կրճատվել էին 6.3 տոկոսով և կազմել շուրջ 5.4 մլրդ շվեյցարական ֆրնակ (5.23 մլրդ դոլար):
Անցյալ տարվա դեկտեմբերին ընկերությունն ապահովել է վաճառքի ծավալների ռեկորդային աճ` հայտարարելով դեկտեմբերն անցյալ տարվա ամենահաջողակ ամիս: