
ՇՎԵՅՑԱՐԻԱՆ ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻՑ
Շվեյցարիան կտրականապես հրաժարվել է ատոմային էներգիայից: Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ` մինչև 2034 թվականը շվեյցարական բոլոր չորս ԱԷԿ-ները կդադարեցնեն իրենց աշխատանքը: Նշենք, որ շվեյցարական ԱԷԿ-ները ներկայումս ապահովում են երկրում սպառվող էներգիայի 40%-ը:
Հատկանշական է, որ այս տարի շվեյցարական ԱԷԿ-ներից մի քանիսում տեղի են ունեցել փոքր վթարներ: Այս հանգամանքով պայմանավորված` վնասված ռեակտորների նորոգման համար Շվեյցարիայում արդեն մասնակիորեն սառեցվել է ատոմային ծրագիրը: