TELENOR-Ի ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 31%-ՈՎ
Բջջային կապի առաջատար օպերատորներից մեկը` Telenor ընկերությունն, ամփոփել է 2009 թվականի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու տարվա արդյունքներով նախորդ տարվա համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 31,27%-ով և կազմել 8,979 մլրդ նորվեգական կրոն (1,512 մլրդ դոլար): Նշենք, որ 2008 թվականի արդյունքներով ընկերության զուտ շահույթը կազմել էր 2,2 մլրդ դոլար:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու տարում Telenor ընկերության հասույթը կազմել է շուրջ 17,97 մլրդ դոլար, իսկ ընկերության գործառնական ծախսերի ընդհանուր ծավալը կազմել է 2,884 մլրդ դոլար` 2008 թվականին գրանցված 3,826 մլրդ դոլարի դիմաց: