10/09/2010 12:45
ՏՀԶԿ – ԱՌԱՋԱՏԱՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԿԳՐԱՆՑՎԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃՒ ՏԵՄՊԵՐԻ ԱՆԿՈՒՄ
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակի համար կանխատեսել է «Մեծ յոթնյակի» (G7) անդամ երկրներում տնտեսական աճի տեմպերի դանդաղեցում: Այսպես, ըստ կազմակերպության սպասումների` 2010 թվականի երրրորդ եռամսյակում ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Գերմանիայում, Մեծ Բրիատնաիում, Ֆրանսիայում, Իտալիայում և Կանադայում տարեկան կտրվածքով կգրանցվի ՀՆԱ-ի միջինը 1,4% աճ, իսկ չորրորդ եռամսյակի արդյունքներով` 1% աճ: Համեմատության համար նշենք, որ այս տարվա առաջին և երկրորդ եռամսյակներում առաջատար երկրներում համապատասխանաբար գրանցվել էր միջինը 3,2% և 2,5% տնտեսական աճ:
ՏՀԶԿ վերլուծաբանների գնահատմամբ` ներքին պահանջարկի աճը առաջիկայում չի նպաստի գործազրկության մակարդակի անկմանը, և համաշխարհային տնտեսության վերականգնման համար կպահանջվի դեռևս երկար ժամանակ:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
