01/07/2011 12:18
ԱՄՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՄՏԱԴԻՐ Է ՀԵՌԱՆԱԼ ԻՐ ՊԱՇՏՈՆԻՑ
ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Գեյթները մտադիր է հեռանալ իր պաշտոնից: Նա հայտարարել է, որ աշխատելով ճգնաժամի պայմաններում`արդեն իսկ հանգստի կարիք է զգում: Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները` Թիմոթի Գեյթները «հեռանալու» մասին վերջնական որոշում կընդունի միայն այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսը երկրի ֆինանսների նախարարության հետ համատեղ գա համաձայնության` ԱՄՆ պետական պարտքի վերին սահմանը բարձրացնելու հարցում:
Նշենք, որ ներկայումս ԱՄՆ Կոնգրեսի անդամները հրաժարվում են քննարկել պետական պարտքի վերին սահմանի բարձրացման հարցը՝ նշելով, որ կառավարությունը պարտավոր է նաև ներկայացնել ծախսերը կրճատող ծրագիր:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Ֆինանսների նախարարության հայտարարության համաձայն` ԱՄՆ պետական պարտքը հասել է պատմության մեջ աննախադեպ մակարդակի` 14 տրիլիոն ԱՄՆ դոլարի: Եվ եթե մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 2-ը ԱՄՆ պետական փոխառությունների վերին սահմանը չբարձրացվի, ապա պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ում կկիրառվի տեխնիկական դեֆոլտ:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
10:50 21/10/26
