ԹԻՄՈԹԻ ԳԵՅԹՆԵՐ – ԱՄԵՐԻԿՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է
Ամերիկյան տնտեսությունը դրսևորում է աստիճանական վերականգնում և կայունացում: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Գեյթները` նշելով, որ այսօր ամերիկյան տնտեսության առջև ծառայած ամենաբարդ խնդիրը գործազրկությունն է: Խոսելով համաշխարհային տնտեսության վերականգնման միտումների մասին` ԱՄՆ ֆինանսների նախարարը նշել է, որ այս տեսանկյունից կարևորվում է միջազգային արժութային շուկայի կայունացումը, և ոլորտում առկա տարաձայնությունների հնարավորիս արագ պարզաբանումն ու լուծումը:
Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն, ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը կազմում է 9,6%: