
ԹԻՄՈԹԻ ԳԵՅԹՆԵՐ – ԱՄՆ-Ն ՉԻ ԿՈՐՑՆԻ ԻՐ ААА ՎԱՐԿԱՆԻՇԸ
ԱՄՆ-ն չի կորցնի իր ААА վարկային վարկանիշը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Գեյթները` նշելով, որ ներդրողների շրջանում ներկայումս մեծ հետաքրքրվածություն կա ԱՄՆ պետական պարտատոմսերի նկատմամբ, ինչը վկայում է, որ վստահությունը ԱՄՆ տնտեսության հանդեպ մեծանում է:
Ինչպես արդեն «Բիզնես 24»-ը տեղեկացրել էր` անցյալ շաբաթ միջազգային վարկանիշային Moody”s գործակալությունը նախազգուշացրել է ԱՄՆ կառավարությանը, որ եթե բյուջետային ծախսերը շարունակվեն ֆինանսավորվել պետական պարտքի ավելացման հաշվին, ապա ԱՄՆ-ն կարող է զրկվել վարկունակության իր Aaa վարկանիշից: