16/06/2011 16:09
ԱՐԵՎՄՏՅԱՆ ԲԱՆԿԵՐԻ ԹՈՓ-ՄԵՆԵՋԵՐՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 36%-ՈՎ
2010 թվականի արդյունքներով արևմտյան բանկերի թոփ-մենեջերների աշխատավարձերն ու պարգևավճարները աճել են շուրջ 36%-ով: Ընդ որում, աշխատավարձերի և պարգևավճարների աճի ցուցանիշով բացարձակ առաջատար է ամերիկյան JP Morgan Chase բանկի գործադիր տնօրեն Ջեյմի Դայմոնը, ում հաջողվել է մեկ տարվա ընթացքում աշխատել 14 մլն ԱՄՆ դոլար: 2009թ.-ի համեմատությամբ վերջինիս եկամուտն ավելացել է ավելի քան 15 անգամ: Միևնույն ժամանակ, The Finacial Times-ի տվյալներով, Barclays -ի, HSBC-ի, Lloyds Banking Group-ի և Royal Bank of Scotland-ի ղեկավարների տարեկան եկամուտները կազմել է մոտ 26 մլն ԱՄՆ դոլար:
Նշենք, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից առաջ թոփ-մենեջերների եկամուտներն անհամեմատ ավելի շատ են եղել: Օրինակ՝ 2006 թվականի Դայմոնն աշխատել է 40 մլն ԱՄՆ դոլար:
16/04/2026
դրամ
Դոլար (USD)
374.16
-0.32
Եվրո (EUR)
440.84
-0.11
Ռուբլի (RUR)
4.9012
-0.0431
Լարի (GEL)
139.07
-0.01
Արծաթ
945.22
+13.04
13:45 16/04/26
