TOSHIBA ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵԼ Է 742,8 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ
Էլեկտրոնիկա և համակարգիչներ արտադրող ճապոնական առաջատար Toshiba Corp. ընկերությունն ամփոփել է 2009-2010 ֆինանսական տարվա առաջին ինն ամիսների իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու ժամանակահատվածում, որն ավարտվել է 2009 թվականի դեկտեմբերի 31-ին, ընկերությունը կրել է 68,3 մլրդ յեն (742,8 մլն դոլար) զուտ վնաս:
Հաշվետու ամիսների ընթացքում ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են 9%-ով և կազմել 4,53 տրիլիոն յեն (49,28 մլրդ դոլար):
Toshiba ընկերությունը հիմնադրվել է 1875 թվականին, և այժմ համարվում է համակարգիչների և էլեկտրոնիկայի արտադրությամբ առաջատար ընկերություններից մեկն աշխարհում: