
TOYOTA-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է 1,7 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹ
Ճապոնական խոշոր ավտոարտադրող Toyota ընկերությունն ամփոփել է 2009 թվականի չորրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակի արդյունքներով ընկերությունն ապահովել է 1,7 մլրդ դոլարի շահույթ, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն եռամսյակում ընկերությունը կրել էր 1,8 մլրդ դոլարի վնաս:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում ընկերությունը վաճառքի ծավալների որոշակի աճ է գրանցել ասիական շուկաներում:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվար ամսվա ընթացքում ճապոնական ընկերությունն իր արտադրության ավտոմեքենաներում բացահայտված խոտանի պատճառով շուկայից հետ կանչել ավելի քան 8 մլն ավտոմեքենա, ինչով պայմանավորված` ընկերությունը կանխատեսում է ծախսերի աճ շուրջ 2 մլրդ դոլարով: