11/05/2011 17:13
TOYOTA-Ի ՏԱՐԵԿԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 95%-ՈՎ
2010-2011 ֆինանսական տարվա արդյունքներով, որն ավարտվել է ընթացիկ տարվա մարտի 31-ին, Toyota Motor Corporation ավտոկոնցեռնի զուտ շահույթն աճել է 95%-ով և կազմել 408.18 մլրդ յեն (5,06 մլրդ դոլար): Այս մասին նշվում է ընկերության հրապարակած պաշտոնական հայտարարության մեջ: Նշենք, որ մեկ սովորական բաժնետոմսի հաշվով ընկերության զուտ շահույթի ցուցանիշը կազմել է 130.17 յեն (1.6 դոլար)` նախորդ տարվա արդյունքներով գրանցված 66.79 յենի (0.82 դոլար) դիմաց:
Հրապարակած տվյալների համաձայն, 2010 թվականի ապրիլից 2011 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում այս խոշոր ավտոարտադրող ընկերության հասույթն աճել է 0.2%-ով և կազմել 18,99 տրիլիոն յեն (235 մլրդ դոլար): Միևնույն ժամանակ, ընկերության գործառնական շահույթը կազմել է 468,28 մլն յեն (5,8 մլրդ դոլար):
Հատկանշական է, որ նախորդ մեկ տարվա ընթացքում Toyota ընկերությունը ֆինանսական ցուցանիշների զգալի անկում գրանցել է միայն վերջին երեք ամիսներին, ինչն առավելապես պայմանավորված է եղել ճապոնիայում տեղի ունեցած աղետներով: Այս պայմաններում ընկերությունը ստիպված է եղել ժամանակավորապես դադարեցնել իր մի քանի գործարարնների գործունեությունը:
17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
Արծաթ
666.39
-16.58
10:50 18/07/26
10:30 18/07/26
18:24 17/07/26
