TOYOTA-Ի ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ 4%-ՈՎ
Ճապոնական խոշոր ավտոարտադրող Toyota Motor Corp. ընկերությունն ամփոփել է վերջին 15 ամիսների ընթացքում ընկերության գործունեության արդյունքները: Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ժամանակահատվածում, որն ավարտվել է ընթացիկ տարվա հոկտեմբերին, ընկերության համաշխարհային վաճառքի ծավալները նախորդ տարվա համապատասխան ամիսների համեմատությամբ աճել են 4%-ով: Այս ժամանակահատվածում ընկերությունը վաճառել է 630.000 ավտոմեքենա:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ժամանակահատվում Toyota ընկերության վաճառքի ծավալներն ԱՄՆ-ում կրճատվել են 3.5%-ով, իսկ Չինաստանում այս ցուցանիշն աճել է շուրջ 40%-ով: