21/12/2010 15:09
TOYOTA-Ն ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԿՎՃԱՐԻ 32.4 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՏՈՒԳԱՆՔ
Ճապոնական Toyota Motor Corp. ավտոկոնցեռնը ԱՄՆ կառավարությանը կվճարի ևս 32.4 միլիոն դոլարի տուգանք` ամերիկյան իշխանություններին ճիշտ ժամանակին իրենց ավտոմեքենաների արագացուցիչի վոտնակի հետ կապված խոտանի մասին չտեղեկացնելու համար:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիս ամսին Toyota Motor Corp-ը արդեն վճարել էր ԱՄՆ-ի կառավարությանը 16.4 միլիոն դոլար: Ընդհանուր առմամբ, միայն այս տարի ընկերության կողմից ամերիկյան կառավարությանը վճարված տուգանքի անբողջ ծավալը կազմել է 50 միլիոն դոլար:
Toyota Motor-ի կողմից ամերիկյան և եվրոպական շուկաներից ետ կանչված ավտոմեքենաների ընդհանուր քանակը կազմել է 8.5 միլիոն մեքենա:
Մի քանի օր առաջ Toyota Motor-ը հայտարարեց նաև ԱՄՆ-ի շուկայից Sienna մակնիշի 600 հազար մեքենաների ետ կանչման մասին:
11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
Արծաթ
752.48
-4.14
17:48 11/08/26
