01/09/2010 15:23
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԱԿԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է 4 ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԸ
Միջազգային արժութային շուկայում առևտրի շրջանառությունն օրական գերազանցում է 4 տրիլիոն դոլարը, ընդ որում արժութային շուկայի առևտրի շրջանառության ծավալների զգալի աճ ապահովել են հիմնականում անցումային և առավելապես արտադրության վրա հիմնված տնտեսությամբ երկրները: Ինչ վերաբերում է միջազգային արժութային շուկայում առևտրի շրջանառության աճին, ապա այն նախ և առաջ պայմանավորված է ներդրողների ակտիվության վերականգնամամբ, ինչպես նաև հեջ-ֆոնդերի գործունեության տարածմամբ ու համակարգչային թրեյդինգի ընդլայնմամբ:
Bank of International Settlements-ի համապատասխան վերլուծության համաձայն` 2007 թվականի համեմատությամբ միջազգային արժութային շուկայում առևտրի շրջանառության ծավալներն աճել են շուրջ 20%-ով: Որպես համաշխարհային ֆինասատնտեսական ճգնաժամի հետևանք, միջազգային արժութային շուկայում գրանցված նոր միտում վերլուծաբանները ներկայացնում են այն փաստը, որը ներդրողներն այնքան էլ շատ չեն հետաքրքրված աշխարհի խոշորագույն շուկաներով (ԱՄՆ, Ճապոնիա, Եվրոպա) և առավելապես կենտրոնացած են փոքր շուկաներում` իրականացնելով գործարքներ այլ արտարժույթներով:
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
Արծաթ
660.7
-19.08
10:58 17/10/26
10:30 17/10/26
19:07 16/10/26
17:12 16/10/26
16:15 16/10/26
