15/03/2011 11:39
2010Թ.-ԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 22%-ՈՎ
2010 թվականին արդյունքներով համաշխարհային առևտրի ծավալներն աճել են 22%-ով: Այս են փաստում Առևտրի Համաշխարհային Կազմակեևպության (ԱՀԿ) տվյալները: Հատկանշական է, որ այս մեկ տարվա արդյունքներով համաշխարհային առևտրաշրջանառության ծավալների ցուցանիշը գերազանցել է մինչճգնաժամային` 2008 թվականի դեկտեմբեր ամսվա վերջի դրությամբ գրանցված մակարդակը: Միևնույն ժամանակ, 2010 թվականի արդյուքներով արտահանման ծավալների զգալի աճ են գրանցել Չինաստանը (25%), Հնդկաստանը (28%) և Բրազիլիան (38%):
ԱՀԿ տվյալներով` ԱՄՆ արատքին առևտրաշրջանառության համախառն ծավալը 2010 թվականի արդյունքներով աճել է 18%-ով, իսկ Եվրամիությունը գրանցել է արտաքին առևտրաշրջանառության 10% աճ: Ինչ վերաբերում է տարբեր տարածաշրջաններում արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշների դինամիկային, ապա 2010 թվականի արդյունքներով այս ցուցանիշի առավելագույն աճ գրանցվել է Լատինական Ամերիկայում: Այս տարածաշրջանի անդամ երկրները նախորդ մեկ տարվա ընթացքում ապահովել են արտահանման ծավալների 25% աճ և ներմուծման ծավալների` 30% աճ:

17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
Արծաթ
666.39
-16.58
10:50 18/07/26
10:30 18/07/26
18:24 17/07/26