08/04/2011 10:57
ԱՀԿ – 2011Թ.-ԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿԱՃԵՆ 6.5%-ՈՎ
2011 թվականին համաշխարհային առևտրի ծավալները կաճեն 6,5%-ով: Այսպիսի կանխատեսում են ներկայացրել Առևտրի Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) վերլուծաբանները: Ըստ ԱՀԿ զեկույցի` այս տարվա համար համաշխարհային առևտրի ծավալների աճի կանխատեսվող ցուցանիշը փոքր-ինչ գերազանցում է 1990-2008թթ. ընկած ժամանակահատվածում գրանցված տարեկան միջին մակարդակը (6%): ԱՀԿ վերլուծաբանները ընդգծում են, որ 2011 թվականի` համաշխարհային առևտրի ծավալների վերաբերյալ կանխատեսումները «հիմնաված են» համաշխարհային տնտեսության ներկայիս իրավիճակի վրա` Ճապոնիայում տեղի ունեցած աղետների համատեքստում: Միևնույն ժամանակ, իր կանխատեսումներում ԱՀԿ դիտարկել է համաշխարհային շուկայի նավթի գների աճը և Մերձավոր Արևելքի քաղաքական անկայունությունը: Ներկայացված կանխատեսումների վերաբերյալ ԱՀԿ ղեկավար Պասկալ Լամին հանդես է եկել հետևյալ պարզաբանմամբ. «Վերջին ժամանակահատվածում համաշխարհային տնտեսությունում նկատվող միտումները և առևտրի ոլորտում որոշակի աշխուժացումը թույլ են տալիս ենթադրել, որ աշխարհն աստիճանաբար դուրս է գալիս վերջին ֆինանսատնտեսական ճգնաժամից, սակայն, միևնույն ժամանակ, ճգնաժամի ազդեցությունը համաշխարհային առևտրի ծավալների վրա դեռևս զգալի է»:
Նշենք, որ 2010 թվականի արդյունքներով համաշխարհային առևտրի ծավալներն աճել են 14,5%-ով: Այս ցուցանիշն ամենաբարձրն է` վերջին շուրջ 50 տարիների կտրվածքով: Ինչ վերաբերում է ճգնաժամային 2009 թվականին, ապա նշեք, որ այդ տարի համաշխարհային առևտրի ոլորտում գրանցվել էր 12% անկում:
Առևտրի Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ) միջազգային կառույց է, որ ստեղծվել է համաշխարհային առևտուրը վերահսկելու և կանոնակարգելու, ինչպես նաև կազմակերպության անդամ-երկրների առևտրա-քաղաքական հարաբերությունները կառավարելու նպատակով: ԱՀԿ-ին ներկայումս անդամակցում են 150 պետություններ:
26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
Արծաթ
456.38
-35.58
17:27 26/11/26
17:00 26/11/26
