
ԱՇԽԱՐՀԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ
Աշխարհը կանգնած է լայնամասշտաբ առևտրային պատերազմի նախաշեմին: Նման հայտարարությամբ հանդես է եկել Բրազիլիայի ֆինանսների նախարար Գվիդո Մանտեգան: Ինչպես հաղորդում է BBC-ն` Բրազիլիայի ֆինանսների նախարարը որպես համաշխարհային առևտրային պատերազմի հիմնական պատճառ նշել է արտարժույթների փոխարժեքների մանիպուլյացիան, մասնավորապես այնպիսի երկրների կողմից, ինչպիսիք են Չինաստանն ու ԱՄՆ-ն:
Գվիդո Մանտեգայի խոսքերով` Բրազիլիան պատրաստ է ձեռնարկել մի շարք քայլեր` ազգային արժույթի հետագա կայունացումը կանխելու նպատակով: Նշենք, որ վերջին երկու տարիների ընթացքում բրազիլական ռեալի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ աճել է շուրջ 40%-ով: