09/03/2011 11:56
TWITTER-Ը ԳՆԱՀԱՏԱՎԵԼ Է 7.7 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Twitter-ի շուկայական արժեքն աճել է: Ընկերությունն արժեթղթերի երկրորդական շուկայում վաճառվել է 35 հազար բաժնետոմս` յուրաքանչյուրը 34.5 դոլար գնով, որի արդյունքում ընկերության արժեքը բարձրացել է և ավելի քան երկու անգամ գերազանցել դեկտեմբերյան գնահատականները: Այսպես. դեկտեմբերին Twitter-ը գնահատվել էր 3.7 մլրդ դոլար, մինչդեռ այսօր արդեն, բաժնետոմսերի վաճառքից հետո, ընկերությունը գնահատվում է 7.7 մլրդ դոլար: Ինչպես նշել է Twitter-ի հիմնադիր Բիզ Ստոունը` Twitter-ը մոտակա ժամանակներս չի ծրագրում բորսա դուրս գալ և կազմակերպել ֆինանսավորման նոր փուլ, քանի որ ընկերությունն արդեն իսկ բավականին հաջող գործունեություն է ծավալում:
Այսպիսով, մինչ ակտիվորեն զարգացող ինտերնետ-ընկերություններն, այդ թվում ևTwitter-ը, դառնան առավել բաց և հրապարակային, վերջիններիս պոտենցիալ ներդրողները կարող են միայն գուշակություններ անել ընկերությունների իրական արժեքի վերաբերյալ: Ֆինանսական շուկայում շրջանառվող ինսայդերական տեղեկատվության հետ մեկտեղ, ներդրողների համար տեղեկատվական աղբյուր են հանդիսանում նաև ալտերնատիվ բորսաների կողմից արված գնահատականներն ու արժեթղթերի գները:
Նշենք, որ մարտի 5-ի դրությամբ SharesPost բորսան ընկերության կապիտալիզացիան գնահատել է 4.2 մլրդ դոլար, մինչդեռ Google-ի ու Facebook-ի նման ներդրողները պատրաստ են այն ձեռքբերել 8-10 մլրդ դոլարով:
11/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.84
+0.02
Եվրո (EUR)
447.02
+2.81
Ռուբլի (RUR)
4.8218
-0.096
Լարի (GEL)
141.56
-0.04
Արծաթ
749.29
+29.56
15:01 12/12/25
13:43 12/12/25
13:03 12/12/25
10:50 12/12/25
10:32 12/12/25
