UBS ԲԱՆԿԸ ԿԱՐՈՂ Է ԿՐՃԱՏԵԼ ԵՎՍ 2.5 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ
Շվեյցարական UBS AG բանկը կարող է հայտարարել ևս 2.5 հազար աշխատատեղերի կրճատման մասին, ինչի արդյունքում աշխատանքից ազատված աշխատակիցների ընդհանուր թվաքանակը կարող է հասնել 11.2 հազարի:
Ոչ պաշտոնական տվյալների համաձայն UBS բանկի ղեկավարությունը բանկի գործունեության հնարավոր զարգացումների վերաբերյալ ներդրողներին ներկայացվող հաշվետվության շրջանակներում կհայտարարի նաև ևս 2.5 հազար աշխատատեղերի կրճատման իր մտադրության մասին:
Նշենք, որ դեռևս այս տարվա ապրիլին բանկը հայտնել էր 8.7 հազար աշխատակիցների կրճատման մասին: