ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՊԱՍՏԵՑ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ
Standard & Poor”s միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է արտարժույթային պարտավորությունների գծով Ուկրաինայի վարկային վարկանիշը` նախկին «ССС+»-ի փոխարեն սահմանելով այն «В-» մակարդակում: Վերլուծաբանների գնահատմամբ` Ուկրաինայի վարկային վարկանիշի բարձրացումը պայմանավորված է երկրում նոր կառավարության ձևավորմամբ:
Նշենք, որ «В-» վարկային վարկանիշը Standard & Poor”s գործակալության գնահատման սանդղակով դեռևս բավականին ցածր վարկանիշ է, որը նշանակում է, որ երկիրը համարվում է վճարունակ, սակայն այդ երկրում ձևավորված տնտեսական ոչ բարենպաստ պայմանները կարող են պատճառ հանդիսանալ ֆինանսական լուրջ խնդիրների: