ԻՏԱԼԱԿԱՆ UNICREDIT ԲԱՆԿԸ ԳՐԱՆՑԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 26% ԱՆԿՈՒՄ
Իտալական խոշորագույն UniCredit SpA բանկը հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության ֆինանսական հաշվետվությունը, որի համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա համապատասխան եռամսյակի համեմատությամբ բանկի զուտ շահույթը, փոխառությունների հնարավոր կորուստների ծածկման նպատակով ստեղծված պահուստների աճով պայմանավորված, կրճատվել է 26%-ով և կազմել 394 մլն եվրո` նախորդ տարվա երրորդ եռամսյակում գրանցված 532 մլն եվրոյի դիմաց:
Նշենք, որ փոխառությունների հնարավոր կորուստների ծածկման նպատակով ստեղծված պահուստների ծավալը այս տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում աճել է մինչև 2,16 մլրդ եվրո: Նախորդ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով այս ցուցանիշը կազմել էր 1,1 մլն եվրո: