17/05/2010 09:27
ԹՈՒՐՔԻԱՆ ԿԹՈՒՅԼԱՏՐԻ «ՀԱՐԱՎԱՅԻՆ ՀՈՍՔ» ԳԱԶԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Այս տարվա նոյեմբերին Թուրքիան կթույլատրի իր տնտեսական տարածքում «Հարավային հոսք» գազամուղի շինարարությունը: Այս մասին հաղորդում են Ռուսաստանի կառավարության պաշտոնական աղբյուրները:
Հիշեցնենք, որ «Հարավային հոսք» նախագիծը նախատեսում է նոր գազամուղի կառուցում, որը հնարավորություն կտա ռուսական գազ մատակարարել եվրոպական երկրներին` շրջանցելով Ուկրաինան:Գազամուղի կառուցման նախագծի ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 25 մլրդ եվրո: Նախնական հաշվարկների համաձայն գազամուղի շինարարության աշխատանքները կավարտվեն 2013 թվականին:
25/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.29
-0.18
Եվրո (EUR)
394.05
-0.34
Ռուբլի (RUR)
4.3698
-0.0292
Լարի (GEL)
138.97
-0.05
Արծաթ
491.96
-0.76
