08/10/2010 11:21
2010 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՄՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԿԱԶՄԻ 1,29 ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
2010 ֆինանսական տարվա արդյունքներով, որն ավարտվել է ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ին, ԱՄՆ բյուջեի պակասուրդն, ըստ ամերիկյան կոնգրեսի բյուջետային կառավարման վարչության գնահատականների, կկազմի 1,29 տրիլիոն դոլար: Ներկայացված տվյալների համաձայն, նախնական հաշվարկներով, ԱՄՆ բյուջեի պակասուրդը կկազմի երկրի ՀՆԱ-ի 8,9%-ը:Նշենք, որ նախորդ ֆինանսական տարվա արդյունքներով ԱՄՆ բյուջեի պակասուրդը կազմել էր 1,4 տրիլիոն դոլար կամ ՀՆԱ-ի 10%-ը:
Վերլուծաբանների գնահատմամբ` այս մեկ տարվա ընթացքում հաջողվել է գրանցել ԱՄՆ բյուջեի պակասուրդի կրճատում առավելապես շնորհիվ ամերիկյան տնտեսության վերականգնմանն ուղղված պետական ծրագրերի, ինչպես նաև ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի վարած արդյունավետ քաղաքականության:
17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
Արծաթ
666.39
-16.58
10:50 18/07/26
10:30 18/07/26
18:24 17/07/26
