
ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ԱՄՆ ԲՅՈՒՋԵՅԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է 140 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
2010 թվականի հոկտեմբեր ամսվա արդյունքներով ԱՄՆ դաշնային բյուջեի պակասուրդը կազմել է 140 մլրդ դոլար: Վերլուծաբանները հաշվետու ամսվա համար կանխատեսել էին բյուջեի պակասուրդի ցուցանիշի առավել բարձր մակարդակ` 150 մլրդ դոլարի սահմաններում:
ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, 2009-2010 ֆինանսական տարվա արդյունքներով, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, ԱՄՆ բյուջեի պակասուրդը կազմել է 1,29 տրիլիոն դոլար: Ցուցանիշը նախորդ ֆինանսական տարվա համեմատությամբ կրճատվել է շուրջ 122 մլրդ դոլարով: Նշենք նաև, որ 2009-2010 ֆինանսական տարվա արդյունքներով ԱՄՆ բյուջեի եկամուտները կազմել էին 2,162 տրիլիոն դոլար (ՀՆԱ-ի 14,9%-ը), ծախսերը` 3.456 տրիլիոն դոլար (ՀՆԱ-ի 23.8%-ը):