12/05/2011 11:12
ԱՊՐԻԼԻՆ ԱՄՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է 40.49 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
2011 թվականի ապրիլին ԱՄՆ դաշնային բյուջեի պակասուրդը կազմել է 40.49 մլրդ դոլար: Այս մասին հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը: Վերլուծաբանները հաշվետու ամսվա համար կանխատեսել էին ցուցանիշի առավել բարձր մակարդակ` 63.8 մլրդ դոլարի սահմաններում: Նշենք, որ 2010 թվականի ապրիլ ամսվա արդյունքներով ԱՄՆ դաշնային բյուջեի պակասուրդը կազմել էր 82.7 մլրդ դոլար:
Պաշտոնական հրապարակման համաձայն, հաշվետու այս մեկ ամսվա ընթացքում ԱՄՆ կառավարության ծախսերը կազմել են 330 մլրդ դոլար` նախորդ տարի արձանագրված 328 մլրդ դոլարի դիմաց: Միևնույն ժամանակ, պետական եկամուտները կազմել են 289.5 մլրդ դոլար: Նախորդ տարի այս ցուցանիշը կազմել էր 245.3 մլրդ դոլար:
Նշենք նաև, որ ընթացիկ ֆինանսական տարվա առաջին յոթ ամիսների արդյունքներով ԱՄՆ բյուջեի պակասուրդը կազմել է 869.9 մլրդ դոլար: Պաշտոնական կանխատեսումների համաձայն, 2010-2011 ֆինանսական տարվա արդյունքներով, որն ավարտվում է 2011 թվականի սեպտեմբերի 30-ին, ԱՄՆ բյուջեի պակասուրդը կկազմի 1.4 մլրդ դոլար:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
